Ադրբեջանը խախտում է ոչ միայն ԼՂ-ի, այլև Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Բրեդ Շերման
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում վերանայել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրող՝ «Ազատության աջակցության ակտ» օրենքի 907-րդ անխոհեմ բանաձևը: Շերմանը տեսաուղերձում մասնավորապես հայտարարել է.
«2019-ին ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության փաստն այս տարի ապրիլին ճանաչել է նաև ԱՄՆ նախագահի վարչակազմը: Ամերիկյան վարչակազմը, սակայն, ընդունել է «Ազատության աջակցության ակտ» օրենքի 907-րդ բանաձև, որով թույլատրվում է Ադրբեջանին սպառազինության վաճառքը: Հուսով եմ, որ կվերանայեք այդ փաստաթուղթը, քանի որ Ադրբեջանը խախտում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, ինչը նույնպես շատ կարևոր է, այլև Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը: