Դատախազությունն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի՝ առերևույթ բռնության կոչեր պարունակող հայտարարությունը
ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ընտրություններից հետո դաժան վենդետաների և քաղաքական վրեժին պատրաստ լինելու մասին։ ՀՀ դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ դատախազությունում իրականացվող մոնիթորինգի շրջանակներում այն ուսումնասիրվում է։
Նշենք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում ելույթ՝ հայտարարելով, որ ընտրություններից հետո դաժան վենդետաներ են լինելու, ժողովրդին կոչ է արել պատրաստվել քաղաքական վրեժի։ Վերջինս հայտարարել էր, թե կադրային ջարդուփշուր է լինելու, բոլոր «ստահակները» քշվելու են պետական կառավարման համակարգից, ովքեր ժողովրդի ներողամտությունից օգտվելով՝ երեք տարի գործել են ժողովրդի դեմ։