Կոչ եմ անում ԱԱԾ-ին մեկուսացնել այդ ալկոհոլիկին

aac in koch

«Կոչ եմ անում ԱԱԾ-ին մեկուսացնել այդ ալկոհոլիկին, նա վնասակար է մեր պետության և ժողովրդի համար և շարունակում է հանդիսանալ մեր երկրի թիվ 1 սպառնալիքը։ Առողջապահության նախարարությանն էլ զգուշացնում եմ, որ ավելի մեծ նոպաներ է ունենալու։ ԿԸՀ-ին կոչ եմ անում հետևել այդ մարդու ելույթներին, վենդետայի կոչերին»,- Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Իսկ մենք շարունակում ենք խոսել Հայաստանի զարգացումից, մեր անելիքներից»,- ասաց նա և ներկայացրեց դաշինքի նախընտրական ծրագիրը։

Ձեզ կհետաքրքրի...