Ծեծկռտուք երեւանյան զրուցարանում, հեղինակները «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավի անդամներն են․ ArmLur

Crckrtuq

 Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի զրուցարանում տեղի է ունեցել ծեծկռտուք: ArmLur.am-ին  հասած հավաստի տեղեկությունների համաձայն` Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները իրականացրել են քարոզարշավ:

Արդյունքում, կուսակցության անդամները մոտեցել են նշված հասցեի հարակից հատվածում գտնվող զրուցարանին եւ զրուցել բնակիչների հետ: Արդյունքում, բնակիչները դժգոհել են Նիկոլ Փաշինյանից հնչեցրել են կարծիքներ, որոնց հակադարձել են ՔՊ քարոզարշավի մասնակիցները: Զրուցարանի բնակիչները ասել են՝ հեռացեք ու պատռել են բուկլետները, որտեղից էլ սկսվել է վիճաբանություն, ինչից հետո բանը հասել է բռունցքներին եւ զրուցարանում սկսվել է մեծ ծեծկռտուք:

Իրավիճակը անքան է թեժացել, որ գործին խառնվել են իրավապահները եւ զրուցարանից բերման են ենթարկել բնակիչներից՝ Գևորգ Գևորգյանին Ավետիք Բարսեղյանին եւ Սերոբ Սարգսյանին: Սակայն բակում վիճակը այնքան թեժ է եղել, որ դեպքի վայր է շտապել Արաբկիրի ոստիկանության բաժնի պետը:

Դեպքի առթիվ ՀՀ քր. օր. 149.1 հոդ. 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրգործ, և գործը ուղարկվել է ՀՀ քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:

Ձեզ կհետաքրքրի...