Մեր երկրում ներդրումնեը զրոյացել են ոչ միայն կառավարության վարած սխալ ներդրումային քաղաքականության պատճառով, այլ նաև այն պատճառով, որ նման բևեռացված հասարակություն ունեցող երկրում ոչ ոք չի ուզում ներդրումներ անել. Ռոբերտ Քոչարյան

nerdrumneri masin

 «Մեր երկրում ներդրումնեը զրոյացել են ոչ միայն կառավարության վարած սխալ ներդրումային քաղաքականության պատճառով, այլ նաև այն պատճառով, որ նման բևեռացված հասարակություն ունեցող երկրում ոչ ոք չի ուզում ներդրումներ անել։ Ներդրումներ լինում են այնտեղ, որտեղ կա կանխատեսելիություն, հասկանալի քաղաքական կայուն իրավիճակ»,- Թալինում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ տնտեսական ճգնաժամից ու հասարակության բևեռացված լինելուց բացի, կա նաև երկրի և նրա սահմանների անվտանգության հարցը։ «Փորձենք հասկանալ այս իրավիճակի պատճառը․ այսպես չպետք է լիներ, պատերազմ չպետք է սկսվեր, իսկ եթե սկսվեր էլ, ապա մենք չպետք է պարտվեինք, չպետք է ունենայինք սահմանային նման իրավիճակ և կոտրած ողնաշարով բանակ», — հայտարարեց նախագահ Քոչարյանը։

Ձեզ կհետաքրքրի...