Ավստրալիայի իշխանությունները ուսումնասիրում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Ավստրալիայի Սենատի արտաքին գործերի, պաշտպանության և առևտրի օրենսդրության կոմիտեի անցկացրած հանդիպման ժամանակ Կանաչ մայրցամաքի արտգործնախարար Մարիս Փեյնն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ կառավարության դիրքորոշմանը: Նա նշել է՝ դա «այն հարցն է, որը մենք ուսումնասիրում ենք»:
Ավստրալիայի վարչապետ, նախկին օրենսդիր Սքոթ Մորիսոնը դեռևս 2011-ին կոչ էր անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ապրիլին՝ Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ զոհերի հիշատակին նվիրված իր ուղերձում, ճշգրիտ չի բնութագրել 1915-ի իրադարձությունները:
Ավստրալիայի արտգործնախարարը նշել է, որ երկրի իշխանությունները հետևում են այս հարցի հետ կապված՝ մյուս պետությունների գործողություններին և հաշվի նստում դրանց հետ: