Մեր երկիրը պարտության տարած և բոլոր ոլորտները տապալած իշխանությունը հունիսի 20-ին փորձելու է վերարտադրվել և խուսափել պատասխանատվությունից. Իշխան Սաղաթելյան

Ishxan
 Մեր երկիրը պարտության տարած և բոլոր ոլորտները տապալած իշխանությունը հունիսի 20-ին փորձելու է վերարտադրվել և խուսափել պատասխանատվությունից։ Այս մասին Աբովյանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Եթե մի ժամանակ նրանք ասում էին՝ պատասխանատու ենք, բայց մեղավոր չենք, հետո ասում էին՝ մեղավոր ենք, բայց պատասխանատու չենք, հիմա ասում են՝ոչ մեկն էլ չենք․ այս ամենի համար մեղավոր են նախկինները, մենք պարզապես հարիֆ էինք։ Նախկիններն Արցախը տվել էին, մենք էլ չկարողացանք պահել։ Այս ամենով նրանք վիրավորում են մեր ժողովրդին և փորձում են խուսափել պատասխանատվությունից, վերարտադրվել և շարունակել մեր հայրենիքը մաս առ մաս հանձնել թշնամուն։ Հունիսի 20-ին սա պետք է կանխել և տեր կանգնել մեր արժանապատվությանը, հայրենիքին, Արցախին»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

Ձեզ կհետաքրքրի...