Մեր երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, որի և՛ պատճառը, և՛ մեղավորին, և՛ պատասխանատուին գիտենք
«Մեր երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, որի և՛ պատճառը, և՛ մեղավորին, և՛ պատասխանատուին գիտենք։ Հունիսի 20-ին դրանց պետք է հեռացնենք, որ մեր խնդիրները լուծվեն»,- «Հայաստան» դաշինքի՝ Նոյեմբերյանում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Այն, ինչ այսօր կա Սյունիքում ու Գեղարքունիկում, վաղը չոքելու է նաև Տավուշի դռանը։ Վաղն էլ կասեն, որ Նոյեմբերյանն էր դժգույն ու դժբախտ քաղաք։ Սա՛ է այս իշխանության նկարագիրը, սա՛ է նրանց հետ սպասվող հեռանկարը։ Մեր երկրում կա պարտության, ծնկի եկած խայտառակության ուրվականը, որ ընկել է Հայաստանի մարզեր և ուզում է վերընտրվել։ Հունիսի 20-ին պետք է որոշենք՝ ինչպե՞ս ենք ուզում ապրել․ անվտանգ, խաղաղ ու արժանապատի՞վ, թե՝ ստի, կեղծիքի ու ատելության մեջ։ Այս խելագարը կրկին ժողովրդին բաժանել է խմբերի և հայտարարում է, որ պետք է պայքարել էլիտայի դեմ»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։