Սորոսական գրասենյակները կարգելվեն կամ դրանց գործունեությունը խիստ կսահմանափակվի. Ռոբերտ Քոչարյան

Kpakven

 Սորոսական գրասենյակները կարգելվեն կամ դրանց գործունեությունը խիստ կսահմանափակվի: Այդ մասին հունիսի 13-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում նախընտրական քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: 

Նրա խոսքով՝ նախ կձեւավորվի օրենսդրական բազա, որից հետո կամ կսահմանվեն խիստ կսահմանափակումներ, կամ այդ կազմակերպությունների գործունեությունը կարգելվի: «Կամ նրանք կարգելվեն, կամ կգործառնեն՝ որպես միջազգային գործակալներ խիստ վերահսկողության ներքո»,-պարզաբանել է Քոչարյանը: Նա հիշեցրել է, որ նույն այդ արեւմտյան երկրներում գործում են խիստ սահմանափակումներ արտաքուստ ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեության կապակցությամբ: 

Ձեզ կհետաքրքրի...