«Porsche-ից ավելի արագ, Volvo-ից ավելի անվտանգ». Մասկը ներկայացրել է 130 000 դոլար արժողությամբ նոր Tesla Model S Plaid-ը

tesla 5

 Tesla-ի ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը Կալիֆորնիայի Ֆրեմոնտ քաղաքում ներկայացրել է նոր Model S Plaid-ը, հայտնում է Forbes-ը:

«Այս էլեկտրական մեքենան ջախջախիչ է: Ավելի արագ, քան ցանկացած Porsche, ավելի անվտանգ, քան ցանկացած Volvo», – ասել է Մասկը, որը բեմ է բարձրացել Model S Plaid-ի ղեկին նստած:

Նոր Model S Plaid-ն մինչև 96,5 կմ  արագություն է զարգացնում 1,99 վայրկյանում, այն առանց վերալիցքավորման կարող է անցնել ավելի քան 620 կմ: Եվ դա ապացուցում է Մասկի խոսքերն առ այն, որ մաքուր էներգիայով աշխատող էլեկտրական տրանսպորտային միջոցները «կարող են ամենաարագը, անվտանգն ու ամենազիլը լինել բոլոր առումներով»:

Շնորհանդեսի ժամանակ Մասկն ասել է, որ հաջորդ եռամսյակում Tesla-ն ակնկալում է արտադրել 1000 Model S Plaid էլեկտրական մեքենա:

Շնորհանդեսին ընդառաջ ՝ ընկերությունը Model S Plaid-ի գինը բարձրացրել է 10 000 դոլարով` այն հասցնելով 129 990 դոլարի: Նախորդ Model S-ի գինը 79 990 դոլար է:

tert.am

Ձեզ կհետաքրքրի...