«Ամբողջ աշխարհը մեզ ստիպելու է». Տեր-Պետրոսյանը՝ Ստեփանակերտն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին
«Ալիևն ասում է՝ ճանաչեք Արցախը մեր կազմում, կնքենք բարեկամության, հաշտության պայմանագիր, համաձայնե՞նք»,- Հ1-ի եթերում ՀՀ առաջին նախագահին հարց ուղղեց հաղորդավար Պետրոս Ղազարյանը: «Ստիպելու են, որ համաձայնվենք, ամբողջ աշխարհը մեզ ստիպելու է, սա է աշխարհի օրենքը: Բոլոր պետությունների տարածքային անձեռնմխելիության պահպանման սկզբունքն է ՄԱԿ գոյության իմաստը: Մեծ տերությունները, գերտերությունները կարող են իրենց թույլ տալ խախտել այս օրենքները: Տեսել ենք, շատ ենք տեսել՝ Իրաքում, օրինակ, որտեղ ուզում, մտնում են, ինչ ուզում, անում են: Բայց փոքրերից, երբ որ Սադամը գնաց Քուվեյթը գրավեց, կործանեցին ամբողջ Իրաքը, նույնիսկ արաբական երկրները միացան այդ արևմտյան կոալիցիային և կործանեցին Իրաքի պետությունը: Ախր մենք ինչո՞վ ենք ապրում, չեմ հասկանում»: