ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կայացվել է ռազմավարական հայեցակարգին և Չինաստանին դիմակայելու վերաբերյալ երկու առանցքային որոշում

Dimakayum

 Բրյուսելի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի 30 անդամ երկրների ղեկավարները երկու առանցքային որոշում են կայացրել՝ դաշինքի ռազմավարական հայեցակարգի՝ նոր հիմնական փաստաթղթի մշակման գործընթացի մեկնարկը, որը պետք է հաստատվի 2022-ին Մադրիդի գագաթնաժողովում, ինչպես նաև պատմության մեջ առաջին անգամ Չինաստանը որպես դաշինքի անվտանգության համար սպառնալիք է որակվել՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

Գագաթնաժողովի մասնակիցներն ընդունել են նաև մի քանի նորարարական լուծումներ, մասնավորապես, որոշվել է պայքարել կլիմայի տաքացման դեմ՝ բարձրացնելով իրենց զինված ուժերի էներգաարդյունավետությունը և նվազեցնելով ածխածնի արտանետումները:

Գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ նոր թեզեր չի պարունակում: ՆԱՏՕ-ն պահանջել էր, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին և Չեխիային բացառի 2021-ին Ռուսաստանում ընդունված անբարյացակամ պետությունների ցուցակից: Դաշինքը նաև իր ռազմական կարողությունները զարգացնելու է Ռուսաստանին ավելի արդյունավետ դիմակայելու համար:

«Չինաստանի աճող ազդեցությունն ու արտաքին քաղաքականությունը» ՆԱՏՕ-ի անվտանգության սպառնալիքների չորրորդ տեղում է:

Միաժամանակ, ՆԱՏՕ-ն մտադիր է Չինաստանի հետ պահպանել «կառուցողական երկխոսությունը, որտեղ դա հնարավոր է», մասնավորապես գլոբալ տաքացման դեմ պայքարում:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...