Պետք է ձեռքներիս դագանակ ունենանք, որ ով մուրճով գա, դագանակով տանք գլխին. Սերժ Սարգսյան
Այդ մարդը բացահայտ ասում է, ներողություն՝ չմարդը, որ եթե ինքը 60% չտանի, ապա խնդիրներ են առաջանալու։ Այս մասին Լոռիում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Հիմա ինքն ինչ ուզում, անում է։ Տեսնում ենք չէ՞ ձեռքն ինչ է, երևի ուզում է ինչ-որ մի անգամ ձեռքից վերցնեն, գլխին տան, որ հասկանա՝ ինչ է։ էդ ու՞մ համարա նախատեսվում։ Հիմա մենք ամեն ինչ տեսանք, տեսանք պարտություն, հազարավոր երիտասարդների մահ, տակը ինչա՞ մանացել՝ քաղաքացիական պատերազմ», — ասել է նա։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ մնացել է միայն քաղաքացիական պատերազմ, որով մեր արժանապատվությունը կհավասարվի զրոյի։
«Մենք իր պողպատյա հեղափոխությանը պետք է դեմ տանք ավելի կարծր նյութից պատրաստված վահան, ձեռքում է դագանակ ունենանք, որպեսզի ով որ մուրճով գա դագանակով գլխին տանք, ուրիշ տարբերակ չկա, ի՞նչ անենք»,-ասաց նա։