Այսօրվա դրությամբ հավանականությունը փոքր է, որ երկրորդ փուլ կլինի․ Քոչարյան

Qochyanyar

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ հավանական է համարում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը։

«Երկրորդ փուլը ենթադրում է, որ կոալիցիա ստեղծել հնարավոր չի լինի, եթե կուսակցություններից կամ դաշինքներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքի` ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար։ Այսօրվա դրությամբ հավանականությունը փոքր է, որ երկրորդ փուլ կլինի», – ասել է  նա Sputnik ԱրմենիայինՌԻԱ Նովոստիին և Ruptly–ին տված հարցազրույցի ժամանակ։

«Պատիվ ունեմ» դաշինքի հետ կոալիցիա ստեղծելու մասին հարցին, Քոչարյանը պատասխանել է, որ հասկանալի չէ, թե ինչ տեսք կունենա խորհրդարանը։

Մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կանխատեսումը կապված հետընտրական շրջանում բախումների վերաբերյալ, նախագահը չբացառեց։

«Ամեն ինչ կախված կլինի քվեարկության արդյունքներից և նրանից, թե արդյոք հասարակությունը վստահություն կցուցաբերի դրանց նկատմամբ», – ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ երկրորդ նախագահը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ողջ գիտակցական կյանքում հակառուսական կարգախոսներով քաղաքական և լրագրողական կարիերա է արել։

Ձեզ կհետաքրքրի...