Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. 25 տոննա ցորենով բարձված «Կամազը» կողաշրջվել է, ցորենը լցված է ողջ ճանապարհով

Voren

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 58 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի թիվ 22 հրշեջ փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Մուշեղ Գևորգյանի գլխավորությամբ, 1 մարտական հաշվարկ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Կամազը» եղել է կցորդիչով, որի մեջ եղել է մոտ 25 տոննա ցորեն և այն թափվել և մոտ 200 մետր լցվել է ճանապարհով մեկ։ Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանը և Վահագն Էլոյանը։ Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...