Մեր երկիրը հայտնվել է անկառավարելի քաոսում։ Մեզ մոտ էլ ոչ մի կառավարելի բան չի մնացել, քան մեկ մարդու աբսուրդի թատրոնը՝ իր շքախմբի ուղեկցությամբ
«Մեր երկիրը հայտնվել է անկառավարելի քաոսում։ Մեզ մոտ էլ ոչ մի կառավարելի բան չի մնացել, քան մեկ մարդու աբսուրդի թատրոնը՝ իր շքախմբի ուղեկցությամբ»,- Արարատի մարզի Վեդի քաղաքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանը՝ հավելելով․ «Հիմա իր կրկեսն այդ մարդը տեղափոխել է Սյունիքի մարզ»։
«Այն ժամանակ, երբ մենք կոնստրուկտիվ ծրագիր ենք առաջարկում՝ հստակ դրույթներով, հստակ թիմ ենք ներկայացնում, թե ովքեր են եղել ներկայում և անցյալում, նրանք խոսում են ջարդելու, փշրելու, ասֆալտին պառկեցնելու մասին։ Միգուցե ինչ-որ զանգվածի վրա դա աշխատում է, բայց ես վստահ եմ, որ գիտակից մարդկանց վրա դա չի աշխատում»,- ասաց Վահե Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։