«Հայաստան» դաշինքի առաջնորդները հանդիպել են հայրենադարձների հետ
Պետական կառավարման համակարգում հայերանադարձ փյուռքահայերին աշխատանք տալուց սկսած՝ մինչև փոքր բիզնեսի աջակցություն և անգամ չլուծված տեխնիկական հարցեր են բարձրացվել հայրենադարձների հետ «Հայաստան» դաշինքի առաջնորդների և դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ընթացքում։
Հայրենադարձները ներկայացրել են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք շարունակում են չլուծված մնալ՝ վարորդական իրավունքի ձեռքբերումից սկսած մինչև ներգաղթի ժամանակ մաքսային քաշքշուկները։
«Սփույռքահայերի մեջ կան արժեքավոր կրթություն ստացած մարդիկ, ովքեր, եթե չլինեին օրենսդրական որոշ սահմանապակումներ, կարող էին ընդգրկվել կառավարական պաշտոններում, անգամ պատգամավոր դառնալ»,- հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Հայաստան» Դաշինքի ներկայացուցիչները խոստացել են օրենսդրական փոփոխություներ կատարել: Մեկ այլ ցավոտ հարց էլ ներազգային պառակտման բոլոր դրսևորումների վերացումն էր: Ներկաները դա հնարավոր են համարել, եթե ժողորվուրդն իր քվեով վստահություն հայտնի «Հայաստան» դաշինքին։
Նախընտրական այլ հանդիպումից հավաքին միացած Ռոբերտ Քոչարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է իր կառավարման տարիներին Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և աշխուժացման հսկայական աշխատանքը, արձանագրել, որ ներգաղթ գրացնցվել է միայն այդ տարիներին ու հույս հայտնել, որ այդ ամենը կրկին իրականություն է դառնալու։
Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել արդեն «Հայաստան» դաշինքի հաղթանակից, կառավարության ձևավորումից հետո, որ կարողանան գործնականացնեն բարձրացված հարցերը։