Հարգելի՛ պետական ծառայողներ, ներկայացման վերջին արարն է։ Դիմացե՛ք: Մի՛ գնացեք այսօրվա հանրահավաքին. Արփինե Հովհաննիսյան

Arpine

 Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հորդորելով պետապարատի աշխատակիցներին չգնալ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին։

«Հարգելի՛ պետական ծառայողներ, ներկայացման վերջին արարն է։ Դիմացե՛ք: Մի՛ գնացեք այսօրվա հանրահավաքին: Ձևերը գիտեք: Ու մի վախեցե՛ք, իրենք ձեզ հեռացնել ուղղակի չեն հասցնի: Ի դեպ, ձայնագրեք ձեզ հանրահավաքի հրավիրող վերադասներին, ՀՀ քրեական օրենսգիրքն այս մասով հոդված ունի:

Ապօրինություններ կատարող գյուղապետերին ու մյուս պաշտոնյաներին ուզում եմ հորդորել, որ խնայեն իրենց ու մնան օրենքի շրջանակներում: Սա փոքր երկիր է: Բոլորը գիտեն բոլորին ու հունիսի 20-ից հետո կա կյանք ու այդ կյանքն առանց չարիքի է: Մի նայեք` ինչքան համոզիչ են գոռում կամ համոզում ձեզ: Ուղղակի մնացեք օրենքի շրջանակներում»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցվությունը քարոզարշավի շրջանակում այսօր՝ ժամը 20։00-ին, մեծ հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում։

Ձեզ կհետաքրքրի...