Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը Ուրցաձորում բախվել է բետոնե էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր

avtovtar

Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում  24-ամյա Կարեն Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ուրցաձոր-Շաղափ գյուղամիջյան ճանապարհի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 փրկարարական ջոկատը՝  1  մարտական հաշվարկով: Օպերատիվորեն  ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առիթ նյութեր են նախապատրաստվում:  Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...