Զորամասում աշխատող անշնորհք աղջիկ է՝ իր պատճառով են կասեցվել Մեղրիի հրամանատարի լիազորությունները. Մխիթար Զաքարյան. ArmDaily

Meghri

 Մամուլում երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Մեղրիի զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանը, ում լիազորությունները կասեցված են ծառայողական քննության շրջանակներում, Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզի Մեղրիի համայնք այցելությունից հետո զնագել է Մեղրու զորամասի մի շարք աշխատակիցների ու հետաքրքրվել, թե ինչու են նրանց երեխաները մասնակցել Փաշինյանի հանրահավաքին։

Նշվում էր, որ զրոմասի հրամանատարը վիրավորել է այդ մարդկանց և վերջում խնդրել, որ սեփական կամքով աշխատանքից ազատման դիմում գրեն։

ArmDaily.am-ը փորձել է կապ հաստատել Արգամ Գևորգյանի հետ, սակայն վերջինս որոշել է կապ չհաստատել ԶԼՄ-երի հետ՝ ծառայողական քննության որոշ նրբություններ հաշվի առնելով։

Մեղրիի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանը լրատվականի հետ զրույցում ասել է, որ իրականում այս սուտ տեղեկությունները տարածել է զորամասում աշխատող մի կին, ով նախկին աշխատավայրերում ևս խնդիրներ է ունեցել և պարբերաբար նմանատիպ խնդիրներ է ստեղծում։

 

«Անշնորհք աղջիկ է այդ տեղեկություն տարածողը, ամբողջությամբ հերյուրանք է, Արգամ Գևորգյանն էլ հերքել է այս տեղեկությունը։

Երեկ կարողացել են իր հետ կապ հաստատել՝ Արգամը հերքել է, նման բան չի եղել, որ զանգի կամ ասի դիմում գրեք, դուրս եկեք։ Իր լիազորությունները կասեցված են, ինքը նույնիսկ զորամաս չի կարող մտնել, ուր մնաց նման բան ասի։

 

Զորամասում արդեն ժամանակավոր պաշտոնակատար կա, իր լիազորությունները դադարեցված են, ոչ մեկ չգիտի՝ հետ կգա, թե չէ։ Ընտրություններից հետո, իհարկե հետ է գալու, բայց այս պահին ոչ մի լիազորություն չունի, պաշտոնատար անձ չի հանդիսանում, որ նման բան ասի»,-ասաց Զաքարյանը։

 

Լրատվամիջոցի հարցին, թե արդյոք անձնական խնդիր ունի զորամասում աշխատող կինը  հրամանատար Գևորգյանի հետ, Մխիթար Զաքարյանը նշեց, որ ոչ։ Նա ասաց, որ այդ կինն ու իր ընտանիքի անդամներից ոմանք աշխատում են զորամասում և նախկին աշխատավաւյրերում էլ մշտապես խնդիրներ են ունեցել։

«Զորամասում աշխատող այդպիսի ընտանիք են՝ ուր գնում են պրոբլեմ են սարքում։ Այդ աղջիկն անաչառ կողմ չի՝ Արգամի վրա, որ ծառայողական քննություն է սկսվել, իբր թե քաղաքական քարոզ դրդապատճառով և այլն, էլի նախաձեռնողն էդ նույն աղջիկն է։ Դե Արգամը ձեռնտու չի ոչ մեկին, մաքուր զինվորական է, իրենց դուդուկի տակ չի պարում։

Իրենք ստիպում էին Նիկոլի համար աշխատի՝ սա իմ տեղեկատվությամբ՝ չգիտեմ ինքը ոնց կասի, բայց ինքն էլ ժողով է արել, ասել է, որ ոչ մեկին մի լսեք, դուք ում ուզում եք ընտրեք, լավ է գոնե դրա գրածն էլ է այդպես՝ գոնե դա ճիշտ է գրել և հավելել է, որ ինքը Քոչարյան է ընտրելու և չի վախենում այդ մասին բարձրաձայնել։

Ասել է, որ ամեն մեկդ ձեր կամքով, ազատ, գնացեք ընտրեք, ում ուզում եք։ Այս ժողովից հետո այդ աղջիկը գնում է հայտարարություն տալիս՝ դրա հիման վրա Արգամի լիազորությունները կասեցնում են, դադարեցնում են։

Բոլոր խնդիրներն այս աղջկանից են սկսվել՝ առաջինն էլ, երեկվա սուտ տեղեկությունն էլ ու հայտարարել է, թե Արգամ Գևորգյանը զանգել է իրեն, սպառնացել։ Լավն այն է, որ նման երկրորդին չեն գտնում, որ այս մի հոգին է սուտ տեղեկություններ տարածողը»,- ասել էՄեղրիի համայնքապետը։

Ձեզ կհետաքրքրի...