ՌԴ ՊՆ-ն ծամոնի տեսքով դեղամիջոց է ստեղծում` Covid-19-ի դեմ
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում սկսել են Covid-19-ի դեմ նոր հակավիրուսային դեղամիջոց մշակել մաստակի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։
«Ծամոնի տեսքով դեղամիջոցը մշակում է պաշտպանության նախարարության 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը։ Դեղի օգտակար հատկությունների հետ կիրառման մատչելի ձևի համադրումը դրական ազդեցություն կապահովի նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ինստիտուտը ստեղծում է նաև կորոնավիրուսի դեմ մուկոզալ (ոչ ներարկվող) պատվաստանյութի պաստեղային տարբերակը։
«Փորձարկումների ավարտից հետո այս պատվաստանյութը կներառվի բուժման տարբեր սխեմաներում և կօգտագործվի որպես կանխարգելիչ դեղամիջոցների կիրառման գոյություն ունեցող մեխանիզմների հավելում»,-ավելացրել է աղբյուրը։