Խոշոր ավտովթար՝ Կապանում. բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 21015»-ը, կան վիրավորներ

Vtar

 Երեկ՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզւոմ։ Ժամը 22։30-ի սահմաններում Կապան քաղաքի Արզումանյան փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Էդգար Բեգլարյանի վարած ՎԱԶ 21015 մակնիշի և 31-ամյա Վաչե Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ՎԱԶ-ի վարորդ Է. Բեգլարյանը, նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 16-ամյա Անգելինա Բ-ն և 38-ամյա Ռուզաննա Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կնտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոններն ու սահմազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստավում։  Ժամանել են նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Մարգարյանի գլխավորությամբ։ 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...