90-ականների սկզբին անձերի շնորհիվ մենք դարձել ենք հաղթող ժողովուրդ։ Իսկ վերջերս մենք ունեցանք հակառակը՝ անձի շնորհիվ մենք ունեցանք պարտություն և խաչ քաշեցինք 90-ականների մեր ձեռքբերումների վրա

andz

 «Այս երեսուն տարվա ընթացքում մենք ունեցանք երկու իրարամերժ փորձ․ 90-ականների սկզբին անձերի շնորհիվ մենք դարձել ենք հաղթող ժողովուրդ։ Իսկ վերջերս մենք ունեցանք հակառակը՝ անձի շնորհիվ մենք ունեցանք պարտություն և խաչ քաշեցինք 90-ականների մեր ձեռքբերումների վրա»,- այսօր՝ հունիսի 17-ին Գավառում ընտրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Այսօր մենք ընտրության առաջ ենք կանգնած՝ ի՞նչ անել, ո՞նց շարունակել ապրել։ Հնարավո՞ր է ամոթալի էջը փակել՝ պահպանելով այդ ամոթալի դեմքը։ Կարծում եմ՝ պատասխանը պարզ է․ հնարավոր չէ։ Նախ, պետք է հեռացնել մարդկանց, ովքեր ուղղակի պատասխանատվություն են կրում երկրում կատարվողի համար»,- նշեց նախագահ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

Ձեզ կհետաքրքրի...