«3-րդ համարը դիր ծրարի մեջ»․ բաց քվերկություն 2/7 տեղամասում

3rd hamary

 Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի թիվ 109 մանկապարտեզում տեղակայված 2/7 տեղամասում ընտրողներից մեկը մյուսին հուշում էր, թե ում ընտրել։ Կողք կողքի քվեախցիկներում գտնվող կինը, դիմելով անմիջապես իր հարևանությամբ ընտրող տղամարդ քաղաքացուն հուշեց՝ 3-րդ համարը դիր ծրարի մեջ։
Թեև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը դիտողություն արեց, որ չմիջամտեն մեկը մյուսի ընտրությանը, այնուամենայնիվ տղամարդը առանձնացրեց 3-րդ համարի քվեաթերթիկը, մեզ տեսանելի եղանակով դրեց ծրարի մեջ, ապա ընտրեց։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համարն է 3-րդը։

Ձեզ կհետաքրքրի...