Արա Այվազյանն անհեթեթ է համարում Արմեն Գրիգորյանի մեղադրանքը․ Sputnik Արմենիա
ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանն անհեթեթ է համարում իշխանության` իրեն ուղղված մեղադրանքը։
«Անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Այվազյանը` արձագանքելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե Այվազյանն իր պաշտոնավարման ժամանակ տորպեդահարել ու խոչընդոտել է գերիների հարցի լուծումը«Հարցազրույցը ես չեմ լսել, բայց եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա ես անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,– ասաց Այվազյանը` չբացառելով, որ հարցազրույցն անձամբ դիտելուց հետո ավելի մանրամասն կմեկնաբանի, եթե հարկ համարի։
Հիշեցնենք` այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ գերիների հարցը լուծվեց միայն մայիսի 27-ից հետո, երբ Այվազյանը հրաժարական տվեց։