«Իսլամական պետության» անսպասելի հարձակման հետևանքով սիրիական բանակը լուրջ կորուստներ է կրել

Igil

 Առնվազն 12 սիրիացի զինվոր է սպանվել, ևս 4-ը՝ գերեվարվել Սիրիայի Հոմս նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից անսպասելի հարձակման հետևանքով։ Այս մասին գրում է EurAsia Daily-ն՝ հղում կատարելով The New Arab-ին։ Տեղեկությունների համաձայն՝ իսլամիստների հարձակումը տեղի է ունեցել Պալմիրա քաղաքից ոչ հեռու գտնվող Վադի-ալ-Աբյադ շրջանում։ Վերջին շաբաթվա ընթացքում սիրիական բանակը ՌԴ-ի կողմից օդային աջակցությամբ ակտիվացրել է երկրի կենտրոնական ու արևելյան շրջաններում ԻՊ-ի դեմ գործողությունները։ The New Arab-ի տվյալներով՝ այս ընթացքում Հոմս, Համա և Ռաքքա նահանգներում ոչնչացվել է 23 ավտոտրանսպորտային միջոց և ավելի քան 50 ահաբեկչական օբյեկտ։ Սպանվել ու վիրավորվել է 80-ից ավելի իսլամիստ-զինյալ։

Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...