Տիրան Խաչատրյանի մասով Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց
Ինչպես հայտնի է, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի:
Տիրան Խաչատրյանը պահանջում էր ճանաչել Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը:
Դատական հայցը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին:
Սակայն Հրաչ Այվազյանը մերժել էր այս հայցը վարույթ ընդունել: Արդյունքում, Տիրան Խաչատրյանը դիմել էր ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, ինչի արդյունքում դատավոր Կարինե Բաղդասարյանը որոշում է կայացրել: Տիրան Խաչատրյանի փաստաբան Մարտուն Ստեփանյանը ArmLur.am-ին ներկայացրեց մանրամասներ, թե ինչ է սպասվում:
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը մեկ այլ դատական հայցով է դատարանից պահանջում է իրեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:
Իր նախկին պաշտոնին առնչվող ևս մեկ հայց էլ Տիրան Խաչատրյանը ներկայացրել է ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի:
Նշենք, որ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, վերջերս Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նրան նշանակել է ԳՇ պետի առաջին տեղակալ:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան