Նախիջևանում ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ են անցկացվում

zoravarjutyun

 Նախիջևանում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում՝ տեղի կայազորի զորքերի և Թուրքիայի զինված ուժերի կառավարման մարմինների հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Զորավարժությունների մեկնարկից առաջ տեղի է ունեցել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավարության հանդիպումը Թուրքիայում անօդաչու թռչող սարքերի համակարգերի վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած սպաների ու ենթասպաների հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Էմմա Չոբանյան

factor.am

Ձեզ կհետաքրքրի...