Սահարա անապատից հսկայական փոշու ամպը կծածկի Եվրոպայի մեծ մասը
Սահարա անապատից հսկայական փոշու ամպը կծածկի Եվրոպայի մեծ մասը։ Այս մասին հայտնում է The Watchers-ը։ Նշվում է, որ հունիսի 24-ին այն կտարածվի Եվրոպայի հարավ-արևելյան հատվածով՝ ներառյալ Սլովենիան, Խորվաթիան ու Սերբիան։ Բացի այդ, հունիսի 25-ին փոշու ամպից կտուժեն հարավային Իտալիան և արևմտյան Հունաստանը։ Երեկ փոշու հսկայական ամպը սլացել է Սիցիլիայի և հարավային Իտալիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ալբանիայի և Արևմտյան Հունաստանի մեծ մասով: Փոշին՝ զուգորդված տարածաշրջանում չափազանց բարձր ջերմային ֆոնի հետ, նպաստում է տեսանելիության նվազմանը, շնչառական հիվանդությունների սրմանն և օդի որակի ցուցանիշի նվազմանը:
Տաթև Ֆռանգյա