ԱՄՆ-ը պետք է կոշտ միջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ. ԱՄՆ կոնգրեսական
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող մարդու իրավունքների ոտնահարումն անընդունելի է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ անդրադառնալով Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին:
«Ռազմագերիների հետապնդումը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ անտեսման հետագա վկայություն:
Մինչ մենք շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման ապահովման ուղղությամբ, Միացյալ Նահանգները պետք է կոշտ միջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ և դադարեցնի կասեցումը (907 բանաձևի – խմբ․), որը թույլատրել է ԱՄՆ ռազմական օգնությունը Բաքվի ռեժիմին:
Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը անպատիժ խախտի մարդու իրավունքները և ոտնահարի միջազգային նորմերը»: