Իմքայլական Ջուլհակյան Արուսյակը զրպարտության համար կվճարի 2,8 միլիոն դրամ

Zrpartutyun

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացնում է.

«ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերքելու են Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները և վճարելու են 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում։

Ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն’  ամբողջ գումարը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Շնորհակալ եմ Դատարանին (դատավոր’ Արթուր Ստեփանյան) արդար և օբյեկտիվ դատական ակտի համար։

Այլևս իրողություն է, որ Արմեն Գևորգյանը  կապ չունի իրեն վերագրվող արարքների հետ, իսկ պատգամավորին և փաստաբանին պետք է հարց հղել Ադրբեջանի լրտես հանդիսացող անձի խոսքերը տարածելով ինչ խնդիր են լուծել»։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխվարչապետ, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը քաղաքացիական դատարան էր դիմել 2019 թվականի  սեպտեմբերին վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու, հրապարակային ներողություն խնդրելու և փոխհատուցում պահանջելու, ինչպես նաև անմեղության կանխավարկածի խախտումը արձանագրելու, հրապարակային ներողություն խնդրելու և փոխհատուցում պահանջելու պահանջներով։

Դատական հայցերի պատճառ են հանդիսացել «Առավոտ»-ի կայքում հրապարակված երկու նյութեր՝

07.08.2019 թվականին տեղադրված «Հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրաված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին». Մուշեղ Շուշանյան» վերնագրով հրապարակումը:

07.08.2019 թվականին տեղադրվել է «Հիմա տեսեք թե քանի ֆիգուր է մասնակցում այս ամեն ինչին» Արուսյակ Ջուլհակյանը անուններ է հրապարակում» վերնագրով հետևյալ հրապարակումը»։

 

yerevanpress.com

Ձեզ կհետաքրքրի...