Փոխվել է Երևան-Ստեփանակերտ ուևորափոխադրման կարգը
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը ներկայացնում է Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների չվերթների նոր կարգի վերաբերյալ Երևանի կենտրոնական ավտոկայանի հայտարարությունը․
Սույն թվականի հունիսի 28-ից Երևան-Ստեփանակերտ մայրուղով ուղևորափոխադրումները կկազմակերպվեն առավոտյան ժամը 5:00-ին:
Անհրաժեշտ կլինի նախապես հերթագրվել, ինչի համար խնդրում ենք զանգահարել 010 56-53-70 հեռախոսահամարով:
Տեղափոխվող բեռների քանակի մասին տեղեկացնել նախապես: