ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ

vtar

Հունիսի 28-ին, ժամը 18։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Լ․ Հ․, ծնված 1961 թ.) և «Renault» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1997 թ․, ՌԴ քաղաքացի) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Հ․ Ս․-ն (ծնված 1961 թ.) տեղում մահացել են:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Կ․ Կ․ Ս․-ն (ծնված 1998 թ., ՌԴ քաղաքացի), Մ․ Չ․ Կ․-ն (ծնված 1996 թ., ՌԴ քաղաքացի) և Մ․ Յ․ (ծնված 1997 թ., Ուկրաինայի քաղաքացի,) շտապօգնության ավտոմեքենայով և տեղի ուժերով տեղափոխվել են Գավառի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, «Արմենիա» ՀԲԿ, «Էրեբունի» ԲԿ և «Իզմիրլյան» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Շ․ Ն․-ին (ծնված 1962 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Գավառի ԲԿ։

 

Ձեզ կհետաքրքրի...