Իրանը հայտարարել է նոր գերհեռահար անօդաչուների մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ իրանցի զինվորականներն ունեն անօդաչուներ, որոնք կարող են առանց վայրէջքի հաղթահարել 7.000 կմ, գրում է korrespondent-ը։ «Մենք ունենք անօդաչուներ, որոնք կարողանում են հաղթահարել 7000 կմ, ինչից հետո վայրէջք են կատարում»,- հայտարարել է Սալամին։ Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ սա Իրանի համար ռեկորդային ցուցանիշ է։ Մինչ օրս Իրանում ԱԹՍ-ի ամենահեռու թռիչքն ունեցել է Գազա անօդաչուն․ այն կարող էր անցնել 2000 կմ՝ մինչ թիրախը և հետ վերադառնալ։ Տաթև Ֆռանգյան