Ի՞ նչ պետք է իմանալ` գնացքով Հայաստան-Վրաստան սահմանը հատելիս. կարևոր տեղեկություններ. auroranews
Auroranews-ի թղթակիցը երեկ հատել է Հայաստան-Վրաստան սահմանը գնացքով և հիմա կիսվում է մի շարք կարևոր և օգտակար տեղեկություններով, որոնք համոզված ենք օգտակար կլինեն բոլորին:
Այրումի Հարավկովկասյան երկաթուղու սահմանամերձ կայարանից սկսած` հայ սահմանապահները համակարգչով և անձնագրային սքաներով ստուգում են ուղևորի տվյալները և կնիքով հաստատում են Հայաստանից հեռանալը:
Վրացական կողմից` Սադախլոյից, մաքսային ծառայողները նախ ստուգում են անձնագրերը, հարցեր տալիս, թե որտեղ և ինչու է ուղևորը ճանապարհորդում և ինչ ուղեբեռ ունի:
Հաջորդ քայլը այն է, որ նրանք կամայական ընտրությամբ ստուգում են իրերը (մեզ խնդրեցին բացել միայն մեկ ճամպրուկ, բայց դրա մեջ եղած իրերը չեն ստուգվել, միայն վերևից թռուցիկ): Այնուհետև տեսուչը ներս է մտնում և նայում անձնագրերին, պատվաստումների ամսաթվերին և ՊՇՌ-ի առկայությանը. ստուգում է արդյո՞ ք ՊՇՌ-ի ժամկետը ուժի մեջ է, թե ոչ (72 ժամ):
Հետո բոլորը իջնում են մեքենաներից և գնում դեպի այն պատուհանը, որտեղ հանձնում են ՊՇՌ թեստերի տվյալները և պատվաստումների վկայագրեր (ով ունի): Հաջորդիվ դրվում է մուտքի դրոշմանիշները: Այն մարդիկ, ովքեր ունեն միայն ՊՇՌ- թեստի տվյալները Վրաստան ժամանելուն պես, երրորդ օրը պետք է անցնեն մեկ այլ ՊՇՌ թեստ, իսկ ովքեր ունեն նաև պատվաստման սերտիֆիկատ, կարիք չունեն երկրորդ թեստը հանձնել:
Մաղթում ենք բոլորիդ հետաքրքիր ճամփորդություններ:
auroranews.am