Թուրքիայի և Ադրբեջանի միջև աճել են երկկողմ և տարանցիկ
Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ և տարանցիկ փոխադրումների համար միատեսակ անցաթղթի քվոտան ավելացել է 31 տոկոսով՝ 35.000-ից հասնելով՝ 46.000-ի, իսկ երրորդ երկրի անցաթղթի քվոտան 2.500-ից՝ 3.000-ի:
Հունիսի 24-25-ին հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային տրանսպորտի հարցերով խառը հանձնաժողովի անդամների միջև: Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է այդ երկրի տրանսպորտի, հաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների նախարարության ցամաքային փոխադրման վարչության պետ Հաբիբ Հասանովը:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև միջազգային ցամաքային փոխադրումների, ինչպես նաև Կասպից ծովով փոխադրումների հարցերը:
Հաղորդվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր ցամաքային փոխադրումներ իրականացնելու շուրջ աշխատանքներ են մեկնարկել: