Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին

Dati e tvel

 Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է հունիսի 30-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Սերգեյ Սահակյանին:

Թովմասյանը պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթին Լեն Նազարյանը շշուկով արձագանքել էր «իդիոտկա», ապա Թովմասյանը պահանջել էր ներողություն խնդրել: Սակայն լրագրողների հետ զրույցում Նազարյանն ասել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել եւ պնդել, որ այդ Թագուհի Թովմասյանը պետք է ներողություն խնդրի.

«Տիկին Թովմասյանը նախ ինքը պետք է ներողություն խնդրի, որ, լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է ոչ թե թիմի անդամ եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, այլ իր թերթի թղթակից եւ խմբակցության նիստերին մասնակցել է բացառապես այդ նպատակով»,- ասել էր Նազարյանը: 

Թովմասյանը դրանից հետո հայտարարել էր, որ դատի է տալու Նազարյանին:

Ձեզ կհետաքրքրի...