Մաքսային պահեստ կարող է բացել ցանկացած տնտեսվարող. ՊԵԿ փոխնախագահը պարզաբանել է ավտոներկրողների բարձրացրած հարցերը

Shushanik

 Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի պարզաբանումը՝  ավտոներկրողների ակցիայի ժամանակ բարձրացված հիմնական հարցերի վերաբերյալ.

«Տնտեսվարողները դիմումով դիմել էին ՊԵԿ-ին, ներկայացրել էին, թե ինչ են ցանկանում իրականացնել, ինչ գործունեություն իրականացնել և խնդրում էին ՊԵԿ-ի, մաքսային մարմինների հետ հանդիպում: Ի պատասխան այդ դիմումներին՝ Մեղրիի անցակետի ղեկավարը կապ է հաստատել դիմումում նշված հեռախոսահամարով, որին ի պատասխան իրեն ասել են՝ մեր ներկայացուցիչը հիմա Մեղրիում է և Հարութ անոնով ներկայացուցիչը հանդիպել է Մաքսատան ղեկավարի հետ»,-նշում է նա:

Նրա խոսքով՝ պահանջները եղել են, որ մաքսակետի ղեկավարությունը բանակցի պարսկական կողմի հետ, որ բեռնափոխադրումն իրականացնեն ոչ թե պարսիկ բեռնափոխադրողները, այլ X հայ վարորդներ:

ՊԵԿ-ի նախագահի տեղակալը նշեց, որ դա իրենց գործառույթներից դուրս է և դա բիզնես աշխարհի հարաբերություններ են:

«Դիմումում նաև նշված է, որ հենց Մեղրիի մաքսակետի տարածքում որոշ բեռնափոխադրման աշխատանքներ են ուզում իրականացնել, որը ևս բացատրվել է, որ Մաքսակետոմ գործառույթներ ունեն և տնտեսվարողների կղմից բեռնաթափման և բեռնման աշխատանքների ծառայություն մատուցել մաքսակետում պարզապես հնարավոր չի»,-ասաց Շուշանիկ Ներսիսյանը:

Նա նշում է, որ ոչ մի տարբերություն չկա, թե բեռնափոխադրումն ինչ քաղաքացիություն ունեցող վարորդներ կիրականացնեն, դա բիզնես հարաբերություններ են և տնտեսվարողներն ինչպես իրար մեջ պայմանավորվում են և դա պայմանագրով է ֆիքսվում:

Ձեզ կհետաքրքրի...