ՍԴ-ում գրանցվել է «Հայաստան» դաշինքի դիմումը ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ

Sahmanadrakan dataran

 2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
«Ժ. 10։40-ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել»,- գրել է Թովմասյանը:

Ձեզ կհետաքրքրի...