Իրանում ՀՀ դեսպանն ու ԻԻՀ էներգետիկայի նախարարը քննարկել են էլեկտրամատակարարման խնդիրներ

Հունիսի 30-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հայերիի հետ։
ՀՀ դեսպանությանից հայտնում են, որ քննարկվել են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը, երկու երկրների միջև էլեկտրական հոսանքի փոխադարձ մատակարարումների կազմակերպման խնդիրները։
Զրույցի ընթացքում հստակեցվել են առաջիկա ամիսների ընթացքում կողմերի պատվիրակությունների փոխայցելությունների ժամկետները։
Skip to content
