Վահե Ղազարյանը «Պողպատե ձեռք» անվամբ գնդապետին Մեղրիի ոստիկանապետ է նշանակել
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով` ոստիկանության մի քանի բաժինների պետերի փոփոխություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ոստիկանության Մեղրիի բաժնի պետ է նշանակվել Դավիթ Պետրոսյանը, որը ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնից:
«Պետրոսյանը ոստիկանության համակարգում հայտնի է «Պողպատե ձեռք» անվամբ»,– գրում է կայքը:
Ղազարյանի մեկ այլ հրամանով Արսեն Ոսկանյանը ազատվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետ:
Ոստիկանության Մասիսի բաժնի պետ է նշանակվել Վահագն Գրիգորյանը, որն ազատվել է ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից:
Արթուր Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Արարատի բաժնի պետ` ազատվելով ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից: