Մարզահրապարակի մոտակայքում խnայտառակ «Ռազմական ավարի» պուրակն է. Թանկյանը կոչ է արել բոյկոտել Բաքվում անցկացվող ֆուտբոլային խաղը
System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել բոյկոտել Դանիայի և Չեխիայի հավաքականների մասնակցությամբ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ հանդիպումը, որն անցկացվելու է Բաքվում:
Թանկյանը գրել է, որ պատերազմ հրահրող Ադրբեջանը չի կարող այդպիսի խաղ անցկացնել, ասես ոչինչ չի եղել, մանավանդ որ մարզահրապարակի մոտակայքում Բաքվի խայտառակ «Ռազմական ավարի» պուրակն է:
Թանկյանը համապատասխան ստորագրահավաք է սկսել change.org կայքում: