Գյումրու փողոցներից մեկում նորածին է գտնվել, որն ամենաշատը 6 ժամ առաջ է ծնվել. բժշկուհի

Noracin

 Այսօր առավոտյան Գյումրու ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ անցորդները բարուրով փաթաթված նորածին երեխա են գտել, ահազանգել են շտապ օգնություն, շտապ օգնությունը երեխային տեղափոխել է Ավստրիական մանկական հիվանդանոց: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ հիվանդանոցի  վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանից: 

Մարգարիտա Հարությունյանը նշեց, որ անցորդը շարժ է նկատել, մոտեցել է, տեսել է, որ նորածին տղա երեխա է: «Երեխան հիմա մեզ մոտ է, այստեղ է տեղափոխվել սառած, կապտած, սրտի տոների հազվականությամբ ու ցածր ճնշմամբ: Հիմա երեխայի առողջականը դեպի լավացման է գնում»,-ասաց բժշկուհին ու հավելեց, որ  փոքրիկն ամենաշատը 6 ժամ առաջ է ծնվել, պորտալարը դեռ թաց էր: 

Բժշկուհին նշեց, որ  երեխայի ինքնությունը դեռ պարզ չէ, Ոստիկանությունը զբաղվում է հարցով: 

Ձեզ կհետաքրքրի...