1000-ից ավելի աֆղան զինվորականներ նահանջելով անցել են Տաջիկստանի սահմանը

ancel en sahmany

 Տաջիկ սահմանապահներն ավելի քան 1000 աֆղան զինվորականների թույլ են տվել մտնել երկրի տարածք, որոնք նահանջել են Տալիբան շարժման գրոհայինների հետ բախումներից հետո։ Այս մասին հայտնում է «Հովար» գործակալությունը՝ հղում անելով Տաջիկստանի սահմանապահ ծառայությանը։

«Տալիբների հետ զինված բախումների ժամանակ 1037 աֆղան զինծառայողներ նահանջել են, որ փրկվեն՝ հատելով սահմանը», – նշված է հաղորդագրությունումը։

Տալիբանը մասշտաբային հարձակում է սկսել կառավարական զորքերի դեմ այն բանից հետո, երբ մայիսի 1-ին ՆԱՏՕ-ի երկրներն ԱՄՆ գլխավորությամբ սկսեցին զորքերը դուրս բերել Աֆղանստանից։ Այժմ Տալիբանը վերահսկում է երկրի տարածքի 40 տոկոսը։

Ավելի վաղ աֆղան զինծվորականներն արդեն մի քանի անգամ հատել են Տաջիկստանի հետ պետական սահմանը՝ նահանջելով տալիբների հետ մարտերի ժամանակ։ Հունիսի 23-ին տաջիկական սահմանը հատել էին 130 աֆղան զինծառայողներ, իսկ հուլիսի 3-ին՝ ավելի քան 300։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել էր Տաջիկստանի արտաքին գործերի նախարարին՝ հավաստիացնելով, որ ԱՄՆ-ն կաջակցի Տաջիկստանի անվտանգությանը, կայունությանը և տարածքային ամբողջականությանը։

 

civic.am

Ձեզ կհետաքրքրի...