Ղարաբաղը մե՞րն է, թե՞ ձերը. միջադեպ Բաթումիում, դանակահարվել է հայազգի պատանի

Mern e te dzery

 Բաթումիում  հուլիսի 3-ին, միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Ախալքալաքի Գոման գյուղի հայազգի բնակիչներից մեկին դանակահարել են :

ALIQ-ը հայտնում է, որ անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում,  ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Նրա վիճակը կայուն է:

Տեղեկությունը հայտնել են Ախալքալաքի բնակիչները: Ըստ նրանց՝ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են վանկարկելով՝ «Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը», հավանաբար՝ ազգությամբ ադրբեջանցիներ:

Գոմանի բնակիչների խոսքով, տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաև ոստիկան, ով ևս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: Կայքի տեղեկությունների համաձայն, գոմանցի անչափահասին դանակահարելու համար, բերման է ենթարկվել մեկ անձ:

Ձեզ կհետաքրքրի...