ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին քաղաքական ուժերի՝ ՍԴ դիմումի քննության օրը հայտնի է
ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի՝ «ՀՀ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործը քննել հուլիսի 9-ին:
Սահմանադրական դատարանն այս ուժերի ներկայացրած դիմումները միավորելու է միևնույն օրվա նիստում:
Միավորված գործի դատաքննությունն սկսվելու է հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ին: