Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազին շնորհվել է արդարադատության 3-րդ դասի խորհրդականի աստիճան

general

 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Գևորգ Բաղդասարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 137-րդ հոդվածը, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարա-դատության առաջին դասի խորհրդական Գևորգ Սուրենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- նշված է ՀՀ նախագահի կողմից ստորագրված հրամանագրում։

Ձեզ կհետաքրքրի...