Թուրքիայում 2021-ի հունիսին տղամարդկանց կողմից սպանվել է 24 կին

Spanvel en

 Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Թուրքական Bianet լրատվական կայքը  տվյալներ է հրապարակել 2021-ի հունիսին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ:

Նշվում է, որ Թուրքիայում 2021թ. հունիսին տղամարդիկ 24 կին են սպանել, որից մեկը՝ ուկրաինուհի: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տղամարդկանց կողմից սպանված կանանց թիվը եղել է 21:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում տղամարդիկ առնվազն 3 երեխա են սպանել, 7 երեխայի բռնի շահագործել են, 94 կնոջ նկատմամբ բռնություն են կիրառել և 7 կնոջ էլ սեռական ոտնձգության են ենթարկել:

2021թ. առաջին 6 ամսում Թուրքիայում ընդհանուր առմամբ տղամարդիկ 150 կին են սպանել, 72 երեխայի շահագործել են, 55 կնոջ բռնաբարել և առնվազն 414 կնոջ նկատմամբ էլ բռնություն կիրառել:

Հիշեցնենք, որ միայն 2020թ. Թուրքիայում տղամարդկանց կողմից 300 կին էր սպանվել, իսկ կասկածելի հանգամանքներում 171 կնոջ դի էր հայտնաբերվել: Ընդ որում հանցագործությունների մեծ մասը կատարվել է բնակարաններում:

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...