ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը

hh pn

 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում՝ հաղորդելով, թե հուլիսի 7-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։

Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։

Ձեզ կհետաքրքրի...