Խոշոր ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Porsche Cayenne-ն ու Mercedes CLՏ 500-ը. կան վիրավորներ, պարզվում է Porsche-ի վարորդի ինքնությունը.

porsche

Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Մուլտի Լեո» գազալցակայանի դիմաց, բախվել են դեռևս չճշտված անձի կողմից վարած Porsche Cayenne մակնիշի 99 FF 979 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սևադա Սարգսյանի վարած Mercedes CLS 500 մակնիշի 18 XՏ 188 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Porsche-ի մեջ գտնվող Երևանի բնակիչ՝ 29-ամյա Վահե Հովհաննիսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Դավիթ Իսահակյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 28-ամյա Շոթա Մանասարյանը, 26-ամյա Հայկ Ղազարյանը և 28-ամյա Հովհաննես Թորոսյանը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, որից հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։  Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության Երևանի ծառայողները՝ Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։  Վթարի մասին Երևանի ՃՈ  օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է Poersche-ի վարորդի ինքնությունը։ 

shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...